Կիլիան Մբապեն դարձել է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն։
Նա ութ խաղում խփել է 10 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում՝ նվաճելով 2026 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե խաղակոշիկը»։ Նա գոլ+փոխանցում համակարգով ամենաարդյունավետն էր առաջնությունում ու ԱԱ-ի պատմության մեջ ևս ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ 22 գոլով։
«Արծաթե խաղակոշիկը» բաժին հասավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, ով ութ խաղում խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Անգլիացի Ջուդ Բելինգհեմը և նորվեգացի Էրլինգ Հալանդը խփել են 7-ական գոլ։
Իսպանիան իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Արգենտինային։ Անգլիան նվաճեց բրոնզե մեդալը՝ երրորդ տեղի համար խաղում 6-4 հաշվով հաղթելով Ֆրանսիային։
Ֆրանսիայի հավաքականի վինգեր Մայքլ Օլիսեն ճանաչվեց 2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության լավագույն գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստը՝ կատարելով 7 գոլային փոխանցում։



