Խաբիբ Նուրմագոմեդովին վիճաբանության պատճառով հեռացրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին հեռացրել են American Airlines ավիաընկերության՝ ԱՄՆ մեկնող ինքնաթիռից: Պատճառը բորտուղեկցորդուհու հետ վիճաբանությունն է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ բորտուղեկցորդուհին վթարային շարքում նստած մարզիկին հարցրել է՝ արդյոք նա կարող է օգնել ուղևորներին արտակարգ իրավիճակի դեպքում։
Նուրմագոմեդովը, ըստ երևույթին, չի հասկացել՝ ինչ են ուզում իրենից և վիճաբանության մեջ է մտել՝ հրաժարվելով այլ վայր տեղափոխվելու խնդրանքից։ Ի վերջո, բորտուղեկցորդուհին կանչել է հսկիչին, որի կարգադրությամբ՝ մարզիկն ընկերների հետ իջել է ինքնաթիռից:
Տեսանյութը՝ այստեղ: