Կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակչում. Մբապպե
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է իր տպավորություններով՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։
Ֆրանսիացի աստղը Մունդիալներում իր 22-րդ խաղում խփել է 22-րդ գոլը՝ այս բացառիկ ցուցանիշով շրջանցելով Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, որի ակտիվում կա 21 գնդակ։
L’Équipe-ի հետ զրույցում Մբապեն, մասնավորապես, նշել է.
«Լեոն անընդհատ գոլեր է խփում։ Եզրափակիչում նա հաստատ աչքի կընկնի, դա հաստատ է: Ես էլ պարզապես փորձում եմ օգնել իմ թիմին գոլեր խփել։
Իհարկե, երբ աշխարհի առաջնություններում այսքան շատ ես գոլ խփում, դա քեզ նոր մակարդակի վրա է բարձրացնում: Բայց ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ վաղվա եզրափակիչում: Ժառանգության տեսանկյունից հիանալի է գիտակցել, որ դու այդպիսի խաղացողներից մեկն ես եղել։ Բայց հիմա դա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ»։



