շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կայծակնային շախմատի առցանց մրցամարտում հայ պատգամավորները հաղթեցին ղազախ գործընկերներին

Կայծակնային շախմատի առցանց մրցամարտում հայ պատգամավորները հաղթեցին ղազախ գործընկերներին

Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի
ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային
շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր
մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին:
Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր
զույգ խաղաց 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով:

Արդյունքում 225։175 հաշվով մրցամարտի հաղթող դարձավ Հայաստանի թիմը:
Թիմերի կազմերը համալրել էին՝

– Անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ
Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա
Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը,
Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասսաուբաևան և այլ
հայտնի գրոսմայստերներ,

– ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար
Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը,

– ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորներ Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան
Նուրումովը,

– 8-ից մինչև 18 տարեկան տաղանդաշատ պատանիներ և աղջիկներ։

Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր
մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցամարտի կայացման համար

 

  • Կիսվել: