Կաշխատենք միավորներ վաստակել Հայաստանի հետ խաղերում. Լիխտեյնշտեյնի գլխավոր մարզիչ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպայում մեկնարկող աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ հարցազրույց է ունեցել Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Լիխտեյնշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ Մարտի Շտոկլազայի հետ:
Պատճառն այն է, որ նա տեղացի առաջին մարզիչն է, ում վստահել են ազգային թիմի ղեկը: Մինչ այդ Լիխտեյնշտեյնի հավաքականը գլխավորել են Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի մասնագետները:
«Մարզել հավաքականը, դա հարցական մեծ նշան է: Սա իմ ամենամեծ փորձությունն է 21 տարեկանների հավաքականից հետո: Մենք երկար ժամանակ մարզվում ենք ակբողջ կազմով, քանի որ կորոնավիրուսի պատճառով սիրողական շատ ֆուտբոլիստներ չեն պարապում իրենց թիմերում: Տեսնենք, թե ինչ արդյունք կտան այդ երկարատև մարզումները», - ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է 41-ամյա մասնագետը:
Մարտին Շտոկլազան գնահատել է նաև ընտրական խմբում ընդգրկված հավաքականներին:
«Բավականին հետքրքրիր խմբում ենք հայտնվել: Դա ոչ միայն Գերմանիան է, որի հետ մեծ պատիվ է մրցել, այլև Ռումինիան: Վերջինս երիտասարդ թիմ է, բայց շատ դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում: Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան անծանոթ, և միաժամանակ բարդ մրցակիցներ են: Իսլանդիան վերջին տարիներին մեծ առաջընթաց է ապրել:
Գերմանիայի և Ռումինիայի հավաքականներին դիմակայելը դժվար կլինի: Մյուսների հետ խաղերում կփորձենք միավորներ վաստակել: Հույս ունեմ, որ սեպտեմբերին կխաղանք արդեն հանդիսականներով», - ասել է Լիխտեյնշտեյնի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Լիխտեյնշտեյն – Հայաստան ընտրական խաղը տեղի կունենա մարտի 25-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: