երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական ​​վիզուալիզատորն է

Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական ​​վիզուալիզատորն է

Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է: Այս մասին հաղորդվում է հավելվածի ֆեյսբուքյան էջում:

«Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը մեկնարկում է այսօր: Չափազանց ոգևորված ենք ֆուտբոլի, միասնության և զգացմունքների այս համաշխարհային տոնակատարության մի մասը լինելու կապակցությամբ: doodooc-ը միավորել է ուժերը GL Events-ի և Octagon-ի հետ՝ FIFA Fan Fest 2022-ն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ը փառատոնի պաշտոնական երաժշտական  վիզուալիզատորն է, և դրա վիզուալիզացիաները կցուցադրվեն FIFA Fan Zones-ի յուրաքանչյուր էկրանին: Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը միացե՛ք մեզ՝ տոնեու Աշխարհի գավաթն աշխարհի տարբեր երկրների արտիստների հետ»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: