շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կարծում եմ ու նաև վստահ եմ՝ ունակ ենք պայքարելու. Հենրիխ Մխիթարյան

Կարծում եմ ու նաև վստահ եմ՝ ունակ ենք պայքարելու. Հենրիխ Մխիթարյան

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։

«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականններին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի», - նշել է Մխիթարյանը։

  • Կիսվել: