հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային

Կանանց ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային

Մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի  ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Օլգա Օսիպյանը: Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարավ երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խփելով 12 և ընդունելով 8 գնդակ:

Այսպիսով, անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդերլանդներ-Մոլդովա հանդիպումից Հայաստանի հավաքականը թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդերլանդների հավաքականին:

Պայքարը շարունակում են միմիայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը: 

 

  • Կիսվել: