հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց անհատական ԵԱ․ Գաբոյանը հաղթեց, Սարգսյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարներին

Կանանց անհատական ԵԱ․ Գաբոյանը հաղթեց, Սարգսյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարներին

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացան 9-րդ խաղափուլի հանդիպումները:

Այսօր հաղթել է Սուսաննա Գաբոյանը: Աննա Սարգսյանի, Էլինա Դանիելյանի և Պոլինա Կոբակի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Էլինա Դանիելյանը՝ 6 միավոր: Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ 5.5 միավոր: Սուսաննա Գաբոյանը՝ 5 միավոր: Պոլինա Կոբակը՝ 4 միավոր:

Նշենք, որ Աննա Սարգսյանը ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատար 4 շախմատիստուհիներին։

 

  • Կիսվել: