երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ջերմուկում մեկնարկել է շախմատի հուշամրցաշար. առաջին օրը գրանցվել է 3 հաղթանակ

Ջերմուկում մեկնարկել է շախմատի հուշամրցաշար. առաջին օրը գրանցվել է 3 հաղթանակ

Ջերմուկում գտնվող «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում մեկնարկել է շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով, ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ` գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի միջազգային մրցաշար է, 2602 միջին վարկանիշով:

Առաջին տուրից հետո աղյուսակը մեկական միավորով գլխավորում են երեք շախմատիստ: Շանթ Սարգսյանը հաղթել է Հայկ Մարտիրոսյանին, Տիգրան Հարությունյանը` Մամիկոն Ղարիբյանին: Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանն առավելության է հասել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի նկատմամբ: Մնացած երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Այսօր կկայանան 2-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական պարտիայում Շանթ Սարգսյանը կմրցի Տիգրան Հարությունյանի հետ:

  • Կիսվել: