ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալական գրանդը հետևում է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Իտալական գրանդը հետևում է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

«Միլանը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կրկին ակտիվացնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու հետաքրքրությունը։ 

MilanLive-ի վերջին տեղեկությունների համաձայն, ռոսոներիները կենտրոնացած են այնպիսի խաղացողների տրանսֆերների վրա, ինչպիսիք են «Բրեստի» ֆուտբոլիստ Ռոմեն Ֆևրը և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Ալվարեսը, բայց եթե Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի, նրանք կփորձեն ձևակերպել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ իտալական մամուլը, և, մասնավորապես La Gazzeta dello Sport-ը, երեկ գրել էին, որ  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել, և եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022թ ամռանը։

Նշենք, որ այս ամառ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Յուվենտուսն» ու «Միլանը»։

  • Կիսվել: