ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում։

Calciomercatonews-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են միլանյան երկու ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»։

Հայ կիսապաշտպանը ձմռանը կարող է անվճար հեռանալ հռոմեական ակումբից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրում կա պայմանավորվածություն, ըստ որի՝ Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման, այս մասին Match TV-ին հայտնի է դարձել իտալական աղբյուրներից և ֆուտբոլիստի շրջապատից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, եր Մխիթարյանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված են նաև «Կրասնոդարը» և «Զենիթը», սակայն այդ ակումբները մերժում են ստացել։

Մխիթարյանը հռոմեկան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։

  • Կիսվել: