հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իսրայելը դուրս եկավ Ա լիգա, շվեդները ջախջախիչ պարտություն կրեցին

Իսրայելը դուրս եկավ Ա լիգա, շվեդները ջախջախիչ պարտություն կրեցին

Ազգերի լիգայում կայացել է B դիվիզիոնի 5-րդ տուրի ևս երկու հանդիպում։

4-րդ խմբում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է Շվեդիայի ընտրանուն: Բալկանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Եվս մեկ գոլ խփել է Սաշա Լուկիչը։ Շվեդների կազմում աչքի է ընկել Կլաեսենը։

Սերբիայի հավաքականը վաստակել է 10 միավոր և հավասարվել խմբի առաջատար Նորվեգիայի ընտրանուն։ Շվեդիան 3 միավորով վերջին տեղում է։ Նորվեգիայի հավաքականը պարտվել է Սլովենիայի հավաքականին 1-2 հաշվով, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 4-րդ խմբում, Սլովենիան 5 միավորով երրորդն է։

2-րդ խմբում Իսրայելը հաղթել է Ալբանիային 2:1 հաշվով և ապահովել այս քառյակում առաջին տեղը։ Ալբանիան 1 միավորով խմբում 3-րդն է։

  • Կիսվել: