ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ հրաժարականի մասին հարց նախորդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չենք քննարկել. Կապառոս

Իմ հրաժարականի մասին հարց նախորդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չենք քննարկել. Կապառոս

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հյուսիսային Մակեդոնիայի թիմին 0։5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի պաշտոնանկության հարց չի քննարկվել։ Այս մասին ասաց ինքը՝ Կապառոսը՝ Գերմանիայի հավաքականի հետ դիմակայության նախախաղային ասուլիսում։

՛՛Իմ հրաժարականի հարց նախորդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չենք քննարկել։ Խոսել ենք մեր ապագա նախագծերի մասին։

Նախորդ խաղերում մենք արդյունավետ չէինք գործում, եւ դա էր պատճառը, որ հաղթանակներ չտարանք։ Ալեքսանդր Կարապետյանի հետ հույսեր կապում ենք, բայց նաեւ կարելի է հարցնել երիտասարդ Նարեկ Գրիգորյանի մասին։ Եթե նրանք հրավիրվում են, նշանակում է՝ կարեւոր են հավաքականի համար՛՛,-նշեց նա։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը գերմանացիներին կընդունի նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

 

  • Կիսվել: