չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հրաձիգ Էդիտա Մանուչարյանը` Ասիայի երեխաներ մարզական խաղերի բրոնզե մեդալակիր

Հրաձիգ Էդիտա Մանուչարյանը` Ասիայի երեխաներ մարզական խաղերի բրոնզե մեդալակիր

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում մեկնարկել է «Ասիայի երեխաներ» 8-րդ մարզական խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարում ատրճանակ մրցաձևի մարզիկներն էին։

10մ օդամղիչ ատրճանակ աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդիտա Մանուչարյանը նախ 535 միավորով անցել է եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում խոցելով 205,5 միավոր` կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։
 

Նույն մրցաձևի տղաների պայքարում Արմեն Գևորգյանը որակավորման փուլում 552 միավոր արդյունքով անցել է եզրափակիչ և զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

 

  • Կիսվել: