Եթե կարողանամ 10 միլիվայրկյան էլ իմ նախորդ արդյունքը բարելավել, արդեն մեծ բան է. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ Փարիզ-2024-ի մասին
Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
-Վարսենի՛կ, երբվանի՞ց եք զբաղվում լողով, և ինչո՞վ է այս մարզաձևը Ձեզ գրավում:
— Ջրի հանդեպ սերը շատ մեծ է եղել, և լողալը միանգամից է ստացվել: Ես սիրում եմ պայքարել ու միշտ առաջինը լինել: Կարծում եմ՝ սա է ինձ առաջին հերթին գրավել: Եթե ոչ լող, ապա կուզեի զբաղվել ըմբշամարտով, ձյուդոյով կամ սամբոյով: Ընդ որում` մեկ անգամ սամբոյի մարզման եմ մասնակցել մեր հավաքականի մարզիկներից Վարսիկ Գրիգորյանի հետ: Անկեղծ՝ շատ լավ էր ստացվում:
-Ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտն, ու Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնանում:
-Նախևառաջ առանձնանում է նրանով, որ կունենա հանդիսատես: Հանդիսատեսի ներկայությունն ու աջակցությունն ինձ շատ են ոգևորում, իսկ Տոկիոյում համավարակից հետո ամեն ինչ փակ էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: