ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ․Յուրա Մովսիսյան

Հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ․Յուրա Մովսիսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև:

«Ահա, թե ինչ տեսք ունի իրական բողոքի խաղաղ ցույցը: Հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մովսիսյանը:

Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մոտ 100 հազար մասնակիցները չափազանց խաղաղ են։

Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»:

 

  • Կիսվել: