հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն (տեսանյութ)

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր ելույթները սկսեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ մենամարտով` 63,5 կգ քաշային կարգում պարտության մատնելով նրան։
 
Մեր բռնցքամարտիկին հաղթող ճանաչեց մրցավարների գերակշռող մեծամասնությունը։
 
Առաջին ռաունդում Բաչկովը հաղթեց նվազագույն առավելությամբ, իսկ հաջորդ ռաունդներում դիպուկ հարվածների միջոցով կարողացավ ապահովել ցանկալի արդյունքը։
 
1/8 եզրափակիչում հայ բռնցքաարտիկը իր մենամարտը կանցկացնի նոյեմբերի 1-ին։
Հովհաննես Բաչկով

  • Կիսվել: