շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հովհաննես Բաչկովը դուրս է եկել  Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Հովհաննես Բաչկովը դուրս է եկել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել է Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան)՝ 5:0:
Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։ Նա ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ 


Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա)՝ 5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին՝ 4։1։

  • Կիսվել: