ՀՀ-ի հավաքականը շախմատի օնլայն օլիմպիադայում հաղթել է Թուրքիայի թիմին. Սերժ Սարգսյանը հետևել է խաղերին
ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը ջախջախիչ առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ՝ 4,5։1,5 հաշվով։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևել է Օնլայն Օլիմպիադայի պարտիաներին։