շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հռոմեական ակումբի՝ նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող:

«Ռոմայի» պաշտոնական կայքում անցկացրած քվեարկությունում Մխիթարյանն ամենաշատ ձայներն է ստացել:

Ինչպես հայտնի է՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Լեոնարդո Սպինացոլան, Պեդրոն և Ռոջեր Իբանեսը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում նոյեմբերին մասնակցել է 6 հանդիպման և դարձել նույնքան գոլի հեղինակ:

 

  • Կիսվել: