երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում

Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում, գրում է Calciomercato-ն:

Նշվում է, որ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ Հռոմում, անկախ այն փաստից, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը նոր մրցաշրջանում կզբաղեցնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:  Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով:
 
Նշենք, որ «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:  Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
 

  • Կիսվել: