ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տարավ

Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տարավ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակն է տարել:

Նա աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում մրցել է Իրանից Ամին Տաբատանաեյի հետ, և  պարտիայի 61-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել:

Հիշեցնենք՝ Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Սոչիում: 

  • Կիսվել: