կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:  Այս մասին  հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

 
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը նախորդ փուլում ոչ-ոքի էր խաղացել Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆայի հետ և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:
 
Հավելենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը՝ առողջական խնդիրների պատճառով։

  • Կիսվել: