ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի մրցաշարում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը՝ 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Մեր շախմատիստների բարելավեցին նաև իրենց անհատական վարկանիշները` Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6:

  • Կիսվել: