ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

Սոչի քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Մարտիրոսյանը մրցում էր խորվաթ Անտե Բրիչի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի: Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Հաջորդիվ նրա մրցակիցն Իրանի Ամին Տաբատանաեյն է:
 
Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
 
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

  • Կիսվել: