երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից. «Շարժա Մասթերս»

Հայկ Մարտիրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից. «Շարժա Մասթերս»

ԱՄԷ-ում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային  մրցաշարին մասնակցող հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը 4,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում։

Մանուել Պետրոսյանը, 6 հնարավորից վաստակելով 4 միավոր, գտնվում է 11-րդ հորիզոնականում։ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը 3,5-ական միավորով զբաղեցնում են 21-րդ, 28-րդ և 30-րդ տեղերը։ 3-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը (39-րդ տեղ), Արթուր Դավթյանը (43) և Սամվել Տեր-Սահակյանը (49)։ Իսկ Մամիկոն Ղարիբյանը, վաստակելով 2,5 միավոր, 80 մասնակցի հաշվարկում գտնվում է 58-րդ դիրքում։ 5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է 3 շախմատիստ։

Նույն վայրում զուգահեռաբար ընթացող «Շարժա Չելենջերս» մրցաշարում Սոնա Ասատրյանը 4,5 միավորով 7-րդն է 56 մասնակցի պայքարում։ Նա նույնպես կես միավոր է զիջում առաջատարին։

  • Կիսվել: