ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստները մեկնում են Եվրոպայի անհատական առաջնությանը:

Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն 7 շախմատիստ` Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Մամիկոն Ղարիբյան, Մանուէլ Պետրոսյան, Շանթ Սարգսյան, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը:
 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն կմեկնարկի մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 26-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստ կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

  • Կիսվել: