ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև մեր ընտրանու լեգիոները՝ Եկատերինա Սիչևան:

54 կգ քաշային մարզուհուն ¼ եզրափակիչում շատ բարդ մրցակից էր բաժին հասել: Ֆին Վիլմա Վիտանեն առաջին իսկ ռաունդից գրոհում էր ու փորձում առաջին համարով գործել: Մեկնարկային ռաունդը ֆիննուհին շահեց 4:1 հաշվով: Երկրորդում Եկատերինան սկսեց ավելի գրագետ պաշտպանվել ու մրցակցին բռնել սեփական գրոհների վրա: Արդյունքում՝ նույն 4:1 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ: 3-րդ ռաունդում մեր բռնցքամարտիկն ավելի թարմ տեսք ուներ, իսկ մրցակիցն արդեն ուժասպառ էր եղել: Սիչևան կարողացավ ավելի շատ նպատակային հարվածներ հասցնել ու հաղթեց 3:2 հաշվով:

Մեր մարզուհին ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

  • Կիսվել: