հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի խմբերից մեկի հանդիպումներն անցկացվելու են Երևանում: ՀՀ կառավարության և ՀՖՖ-ի ջանքերով՝ առաջին անգամ մարզաձևի այս կարգի մրցում է անցկացվելու Հայաստանում:

 

Խաղերը, ինչպես տեղեկացնում է մրցաշարին մասնակցել պատրաստվող «Երևան» ակումբը, տեղի են ունենալու մարզահամերգային համալիրում։ Նախնական փուլն անցկացվելու է օգոստոսի 23-28-ը։

«Սա մեծ նվաճում է առաջին հերթին մեր թիմի համար, քանի որ մարզահամերգային համալիրը տեղավորում է ավելի քան 5200 հանդիսական, և երկրպագուների աջակցությունն ավելի մեծ ուժ կհաղորդի՝ լավագույնս ելույթ ունենալու համար»,- նշված է «Երևան» ակումբի հաղորդագրությունում։

Վիճակահանությունը տեղի է ունենալու հուլիսի 7-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում։ Հայկական ակումբն ընդգրկված է առաջին զամբյուղում։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախնական փուլին մասնակցելու են ամենացածր վարկանիշ ունեցող 32 ակումբները, որոնք բաժանվելու են 8 ենթախմբի։ Դրանց հաղթողներն էլ անցնելու են մրցաշարի հիմնական փուլ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-30-ը։

  • Կիսվել: