երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ամանորյա շնորհավորանքը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ամանորյա շնորհավորանքը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է ֆեդերացիայի ամանորյա շնորհավորանքը:

«Սիրելի մարզասերներ, անցնող 2020-ը լի էր ցավով ու անդառնալի կորուստներով:

Նախ ազգովի պայքարում էինք Քովիդ-19-ի վարակի դեմ, այնուհետև պատերազմում էինք թշնամու դեմ՝ հանուն հայրենի հողի:

Մեզանից շատերը վերջին հրաժեշտը տվեցին իրենց եղբայրներին, հայրերին, որդիներին ու սիրելիներին, այս ցավն ու ցասումը մեր մեջ երկար է մխալու... Անվերջ շնորհակալ ենք ու հավերժ խոնարհված նրանց հիշատակի առաջ, ինչպես նաև նրանց առաջ, ովքեր պայքարեցին ու մինչև օրս պաշտպանում են հող հայրենի:

Ըմբշամարտի ընտանիքն անդառնալի կորուստներ ունեցավ, որի համար ևս մեկ անգամ ցավակցում ենք զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին:

Պատիվ ունենք:

Եվ ուրեմն, արժանի լինենք մեր հերոսներին և մեր նվաճումներով ու ազգանվեր գործով վառ պահենք նրանց հիշատակը:

2020 թվականին, պաշտոնական մրցումներում, հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ, որից 10-ը՝ մեր ըմբիշները:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը և Արսեն Հարությունյանը:

Աշխարհի անհատական Գավաթի խաղարկությունում ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, արծաթե մեդալներ են նվաճել Մալխաս Ամոյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե պարգևին արժանացել են Արման Անդրեասյանն ու Սլավիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ըմբշամարտի հավաքական ունի նվաճած Օլիմպիական 2 ուղեգիր:

Առջևում օլիմպիական 2021 թվականն է, և Աստծո կամքով, թող այն լինի հաղթանակների և առողջության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է շնորհավորական ուղերձում:

 

  • Կիսվել: