հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականները հավաք են անցկացնում

Հայաստանի ծանրամարտի հավաքականները հավաք են անցկացնում

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 12-ից հավաք է անցկացնում Աբովյանում, իսկ կանանց թիմը մարզվում է «Օլիմպավանում»: Թիմերում ընդգրկված են գրեթե 40 մարզիկ-մարզուհիներ, հայտնում է 1lurer.am-ը:

Ծանրորդները պատրաստվում են փետրվարի 1-7-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, որին կհաջոոդեն հավաքներ և մարզումներ: Դրանց արդյունքում կորոշվի հավաքականի կազմը՝ Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին ծանրորդներ: 

 

  • Կիսվել: