շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի տակ

Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի տակ

Հայաստանի փորձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո:

Շախմատի միջազգաին ֆեդերացիան արդեն հաստատել է հայ շախմատիստի տեղափոխությունը միացյալ նահանգներ: ԱՄՆ-ի շախմատիստների վարկանիշային աղյուսակում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 12-րդ տեղը:

Նրանից չորս աստիճանով բարձր է ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, իսկ չորս աստիճանով ցածր է Հայաստանից ԱՄՆ տեղափոխված մեկ այլ շախմատիստ՝ Վարուժան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ և փոխել իր շախմատային քաղաքացիությունը:

  • Կիսվել: