հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն:

Իսպանիայում ընթացող շախմատի կականց աշխարհի առաջնության A խմբի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Հնդկաստանի հետ: Հայաստանի թիմից միավորը կիսեց Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, հաղթանակ տոնեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Հայաստան-Հնդկաստան` 2,5-1,5: Հաջորդիվ Հայաստանի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ:

Այժմ Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԻսպանիայիՍիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցներըմրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար:

 

  • Կիսվել: