ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանի մարմնամարզության թիմն առաջիկա աշխարհի գավաթներին կմասնակցի 4 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության թիմն առաջիկա աշխարհի գավաթներին կմասնակցի 4 մարզիկով

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմն աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Կահիրեում աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը (օղակներ, հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):   

Թիմը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե կմեկնի ապրիլի 1-ին: Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կհաջորդի Խորվաթիայի գավաթի խաղարկությունը: 

  • Կիսվել: