երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Հայաստանի հավաքականի դարպասապահը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Հայաստանի հավաքականի դարպասապահը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը ճանաչվել է ֆուտզալում 2024թ․ աշխարհի լավագույն դարպասապահը, futsalplanet.com-ի Jako Futsal Awards 2024 մրցանակաբաշխության վարկածով, գրում է sport.news.am-ը:

«Պալմա Ֆուտզալն» անցած տարի Երեւանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 5:1 հաշվով հաղթելով «Բարսելոնային»։ 

«Պալմա Ֆուտզալը» նվաճել է նաեւ Միջմայրցամաքային գավաթը՝ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթելով բրազիլական «Մագնուսին»:

  • Կիսվել: