հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունն այժմ ինձ բավարարում է. Կապառոսը հավաքական է հրավիրել 27 ֆուտբոլիստներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունն այժմ ինձ բավարարում է. Կապառոսը հավաքական է հրավիրել 27 ֆուտբոլիստներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով, երկրի ներքին առաջնությունը բավարար է, սակայն պետք է ավելին անել:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունն այժմ ինձ բավարարում է, քանի որ թիմերի ամեն խաղում նվազագույնը հինգ ֆուտբոլիստ տեսնում եմ հավաքականին արժանի: Սակայն այսքանով բավարարվել պետք չէ, պետք է հասնել նրան, որ խաղադաշտում լինեն միայն հայ ֆուտբոլիստներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կապառոսը:

Անդրադառնալով տևական դադարից հետո հավաքական հրավիրված Էրիկ Վարդանյանին՝ Կապառոսը, մասնավորապես, ասաց. «Մենք վաղուց ենք հետևում Էրիկին, և պատահական չէ, որ նա հրավիրվել է հավաքական»:

Խոսելով նոր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հրավիրված Իշխան Գելոյանի մասին՝ իսպանացի մասնագետը շեշտեց, որ բոլոր նրանք, ովքեր հրավիրվել են հավաքական, ապագայի համար չեն, ներկայի համար են և ֆուտբոլիստներին ընտրելիս մարզչական շտաբը կենտրոնացել է Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա:

Հավաքական են հրավիրվել հետևյալ 27 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանաի)

Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Դավիթ Տերտերյան

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Արշակ Կորյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Սոլոմոն Ուդո – «Աթիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Իշխան Գելոյան – «Բալթիկա» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)։

  • Կիսվել: