շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կապառոս․ Ռումինիայի հավաքականն առանձնանում է թիմային խաղով

Կապառոս․ Ռումինիայի հավաքականն առանձնանում է թիմային խաղով

ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան խաղից առաջ կայացավ մեր Ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։ 

«Կարող եմ կրկնել միայն Տարոնի ասածը․ Ռումինիան շատ ուժեղ հավաքական է, որի կազմում լավ ֆուտբոլիստներ կան։ Ինքս Իսպանիայում առիթ ունեցել եմ ռումինացի ֆուտբոլիստների հետ աշխատելու ու հաճույք եմ ստացել դրանից։

Առջևում դեռ 24 ժամ ունենք, ֆուտբոլիստներին ժամանակ կտանք, որ վերականգնվեն ու վաղը որոշում կկայացնենք կազմի վերաբերյալ։ Այս արդյունքից մի փոքր բավարարված չենք, բայց ֆուտբոլում բողոքելն իմաստ չունի ու պիտի հոգեբանորեն պատրաստվենք հաջորդ խաղին։

Ռումինիայի հետ կապված պետք է նշենք թիմային խաղը․ նրանք հստակ պատկերացնում են ինչ ֆուտբոլ պիտի դավանեն ու դա ամենավտանգավոր գործոնն է այս խաղում»,- ասաց մարզիչը, գրում է armsport.am-ը։

  • Կիսվել: