շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությանը

Հայաստանի ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությանը

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ մարտի 24-ին Վրաստանի Գորի քաղաքից կմեկնի Աթենք:

Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ) մարտի 26-ից կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը, հաղորդում է ԿԳՄՍ-ի կայքը։

Գավաթի խաղարկության ավարտից հետո ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն եռօրյա մարզական ճամբարի:

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Գորիում անցկացնում էր ուսումնամարզական հավաք։

  • Կիսվել: