երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքում՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո

Ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքում՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո

Ryanair ավիաընկերության Boeing 738 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Լեհաստանից, վայրէջք է կատարել Աթենքի Էլեֆթերիոս Վենեզիլոս միջազգային օդանավակայանում՝ երկու F-16 կործանիչների ուղեկցությամբ, այն բանից հետո, երբ հայտնել է, որ ինքնաթիռում ռումբ է եղել, հաղորդում է Հունաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ERT-ն:

Ինքնաթիռը թռիչք է կատարել Կատովիցե-Աթենք չվերթով։ Ինքնաթիռում եղել է 192 մարդ։

Թռիչքի ժամանակ օդանավում ռումբի մասին նախազգուշացում է ստացվել։ Գործի են դրվել բոլոր նախատեսված ցամաքային և օդային միջացառումները։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տագնապ է հայտարարվել։ Հունգարական կործանիչներն ու հունական F-16-ները հրահանգվել են ուղեկցել մարդատար ինքնաթիռը, հաղորդում է հեռուստաալիքը։

  • Կիսվել: