ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Սլովենիայի միջազգային մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Սլովենիայի միջազգային մրցաշարին

 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ընդլայնված կազմով կմասնակցի Սլովենիայի միջազգային մրցաշարին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Սլովենիայում կայանալիք  «Արծաթե գոտի» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային կարգում՝ Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային կարգում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը:
 

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն է, 63,5 կգ քաշային կարգում            Նարեկ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գուրգեն Մադոյանը, 71-ում՝ Նարեկ Զախարյանը, 80-ում՝ Համբարձում Հակոբյանը:

86 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը, 92-ում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, իսկ գերծանր քաշային կարգում՝ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Ընտրանին մրցավայր կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: IBA-ի կողմից նախաձեռնած այս մրցաշարը շատ ուժեղ կազմ է հավաքելու: Արդեն իսկ հայտավորվել է մոտ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ:

  • Կիսվել: