շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախագահությամբ այսօր կայացել է ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը: Այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:

Համաժողովին մասնակցել է ֆեդերացիայի 107 ներկայացուցիչ։ Արտահերթ ժողովի ժամանակ մասնակիցները փակ քվեարկությամբ ընտրել են գործադիր կոմիտեի, կարգապահական, մրցավարական հանձնաժողովի, ինչպես նաև տեխնիկական, բժշկական և հակադոպինգային հանձնաժողովի կազմեևը։

Ընտրվել է նաև հանրապետության տարբեր մարզերի 23 մարզիչներից բաղկացած մարզչական խորհուրդ։ Առաջիկայում այդ խորհուրդը ֆեդերացիայի գործկոմին կներկայացնի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հավանական թեկնածուներին, որից հետո գործկոմը ընտրություն կկատարի, թե ովքեր կգլխավորեն մեր հավաքականները։

 

  • Կիսվել: