ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա-Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա-Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ` հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հուլիսի 7-ին` Մալթայում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) – Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը:

Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը»:

  • Կիսվել: