երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հավաքական հրավիրվելը մեծ պատասխանատվություն է. Սերոբ Գալստյան

Հավաքական հրավիրվելը մեծ պատասխանատվություն է. Սերոբ Գալստյան

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որից հետո հավաքականի նորեկ Սերոբ Գալստյանը կիսվեց տպավորություններով.

«Ես 19 տարեկան եմ, և սա իմ առաջին հրավերն է ազգային հավաքական: Տպավորություններս շատ լավն են, հավաքական հրավիրվելը մեծ պատասխանատվություն է, ներկայացնում ես քո ազգը, փորձում ես բարձր պահել նրա պատիվը:

Տղաներին հեռուստացույցով տեսել էի, բոլորին ճանաչում էի, այսօր ավելի մոտիկից ծանոթացանք, կամաց-կամաց կադապտացվեմ թիմին:

Մարզիչն ինձ ասաց, որ հետևում է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներին, և ես նրա աչքից չվրիպեցի, իմ լավ մարզավիճակի շնորհիվ հրավիրվեցի ազգային հավաքական»:

  • Կիսվել: