Հարևաններս ծաղրում էին ինձ դրա համար․ Ռոնալդու
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է պարտությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, գրում է armsport.am-ը:
«Ես միշտ եղել եմ ուժեղ ռեակտիվ մարդ, դեռ մանկուց: Ես ատում էի պարտվելը և լաց էի լինում: Նույնիսկ հարևաններս էին ծաղրում ինձ դրա համար։ Այո, միշտ էլ տհաճ է պարտվելը խաղադաշտում, հատկապես, երբ տալիս ես առավելագույնդ։ Ես կատարյալ չեմ և երբեք էլ չեմ եղել, բայց ժամանակի ընթացքում ավելի լավն եմ դարձել»,- ասել է Ռոնալդուն։
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա խաղացողը սաուդական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։