Համաշխարհային շախմատային օլիմպիադա․ 10-րդ մրցափուլը՝ ուղիղ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 21-ն անցկացվում են նախավերջին տուրի պարտիաները (ուղիղ)։ Հայաստանի հավաքականը մրցում է ուկրաինացիների հետ։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սեւերով մրցում է Անդրեյ Վոլոկիտինի (2660) հետ։ Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով խաղում է Ռուսլան Պոնոմարյովի (2654) հետ։ Գաբրիել Սարգսյանը (2646) սեւերով խաղում է Անտոն Կորոբովի (2650) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով մրցում է Վլադիմիր Օնիշչուկի (2610) հետ:
Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ Սլովենիայի, Սերբիայի եւ Հունգարիայի հետ բաժանում են 5-9-րդ տեղերը։ Առաջատարը Հնդկաստանն է՝ 17 միավոր։ ԱՄՆ-ի, Ուզբեկստանի եւ Չինաստանի հավաքականները 15-ական միավորով հաջորդ տեղերում են։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), Գերմանիային (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5) եւ Հունգարիային (1,5:2,5)։
Ուկրաինայի հավաքականը հաղթել է Թունիսին (4:0), Ուրուգվային (3,5:0,5), Ավստրալիային (2,5:1,5), ԱՄՆ-ին (2,5:1,5), Չեռնոգորիային (2,5:1,5), Արգենտինային (3:1), Վրաստանին (3:1), պարտվել է Հունգարիային (1,5:2,5) եւ Ուզբեկստանին (1:3):
Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում մրցում է Իսպանիայի հետ։ Երկու թիմերն էլ վաստակել են 14 միավոր եւ բաժանում են 3-11-րդ տեղերը։ Առաջատարը Ղազախստանն է՝ 16 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Հնդկաստանն ունի 15 միավոր։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սեւերով մրցում է Սարասադատ Խադեմալշարիեհի (2468) հետ, Մարիամ Մկրտչյանը (2328) սպիտակներով խաղում է Սաբրինա Վեգա Գուտիերեշի (2374) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սեւ ֆիգուրներով խաղում է Ան Մատնաձեի (2338) հետ, Աննա Սարգսյանը (2364) սպիտակներով մրցում է Մոնիկա Կալսետա Ռուիսի (2199) հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1), Չինաստանին (2,5:1,5), Մոնղոլիային (3,5:0,5) ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):
Իսպանիան հաղթել է Բոտսվանային (4:0), Հունգարիային (4:0), Կուբային (3:1), Նորվեգիային (2,5:1,5), Արգենտինային (3,5:0,5), Սլովակիային (3,5:0,5), Նիդերլանդներին (3,5:0,5), պարտվել է Մոնղոլիային (1,5:2,5) եւ Ֆրանսիային (1,5:2,5):