հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը դարձել են բռնցքամարտի միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը դարձել են բռնցքամարտի միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը հռչակվել են չեմպիոն։

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակիչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ պայքարում հաղթեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Լիպարիտ Ուստյանին:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չեկավ և բավարարվեց արծաթե մեդալով:

Արծաթե մեդալ նվաճեցին նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Եվս 5 հայ մարզիկ արժանացան բրոնզե պարգևի:

  • Կիսվել: