ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր

Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր

Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր:
 
Գաբրիելը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։
 
Չեմպիոն դարձավ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ ճանաչվեց Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։
 

  • Կիսվել: