շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ շրջանցելով թուրք ծանրորդին

Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ շրջանցելով թուրք ծանրորդին

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկան 67 կգ քաշային տղաները:

Այս քաշային կարգում փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող 18-ամյա Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը առաջին վարժությունում հաջորդաբար սանձելով 130, 134 և 136 կգ-անոց ծանրաձողերը՝ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Ապա հրում վարժությունում Գոռը բարձրացրեց 160 և 165 կգ կշռող ծանրաձողերը, նվաճեց երկրորդ փոքր ոսկե մեդալը և ընդհանուր մեծ ոսկին:

Երկամարտում Գոռը ցույց տվեց 301 կգ արդյունք: Երկրորդը 295 կգ արդյունքով թուրք ծանրորդ Յուսուֆ Գենչն էր:

 

  • Կիսվել: