կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գեղասահքի ԵԱ․ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 19-րդն է, նա կմասնակցի ազատ ծրագրին

Գեղասահքի ԵԱ․ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 19-րդն է, նա կմասնակցի ազատ ծրագրին

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը և կմասնակցի ազատ ծրագրին, փոխանցում է armsport-ը:
 
Կարճ ծրագրում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Ռուսաստանի ներկայացուցիչները։
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը, Սլավիկից բացի, Հայաստանը կներկայացնի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը։

  • Կիսվել: